Լրագրողական գործունեության ցանկացած խոչընդոտում դատապարտելի է
Անդրադառնալով երեկ լրագրողների և ոստիկանների միջև տեղի ունեացած միջադեպին, պետք է վերահաստատեմ, որ լրագրողական գործունեության ցանկացած խոչընդոտում դատապարտելի է, և երեկվա դրվագը կուսումնասիրվի ու խնդրի դեպքում կարժանանա համապատասխան գնահատականի։ Այդ մասին այսօր հայտարարել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Սակայն միևնույն ժամանակ և՛ լրագրող գործընկերներիս, և՛ ոստիկանությանը խնդրում եմ այս օրերին լինել հանդուրժող և տեղ-տեղ նաև ներողամիտ միմյանց նկատմամբ․ կորոնավիրուսի հետևանքով բոլորս գերլարված վիճակում ենք աշխատում»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը։
Կարծիքներ